ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Նկարիչները սիրում են նվեր ստանալ հանդեսը»

«Նկարիչները սիրում են նվեր ստանալ հանդեսը»
16.01.2015 | 12:30

Նկարիչների միության «Կերպարվեստ» հանդեսում տեղ են գտնում հոբելյաններ, հուշապատումներ, արվեստաբանական վերլուծություններ, տեսական նյութեր, նաև երգիծանք: Տարեկան լույս է տեսնում «Կերպարվեստի» մեկ կամ երկու համար: Դրանք, որպես կանոն, անվճար բաժանվում են միության անդամներին: «Ես հակամարտության մեջ եմ նկարիչների հետ, ոչ` միության, որովհետև միությունն ամեն ինչ անում է, որ «Կերպարվեստը» պահպանվի,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց հանդեսի գլխավոր խմբագիր ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:- Նկարիչները հետաքրքիր բնույթ ունեն, սիրում են նվեր ստանալ ամսագիրը, ինչն էլ դարձել է ներկայիս վիճակի պատճառը: Տարին մեկ անգամ ենք թողարկում, հինգ-վեց համարի փոխարեն, և մեծ դժվարությամբ»:

Ավելին` դատական քաշքշուկի մեջ են հայտնվել, քանի որ հանդեսի հերթական համարի տպագրման համար չեն կարողացել վճարել «Անտարես» հրատարակչությանը: «Ես չեմ մեղադրում, դա իրենց իրավունքն է»,- ընդգծեց հանդեսի խմբագիրը: Ինչ վերաբերում է նկարիչներին, ասաց, որ պարտականությունների առումով` նկարիչների միությունը դիտում են որպես հասարակական կառույց, իսկ երբ ինչ-որ բան են պահանջում, վերաբերվում են որպես պետական ատյանի, այսինքն, զարմանալի պահանջատեր են: Չնայած այս ամենին, Վրեժ Առաքելյանն ասաց, որ նկարիչների հսկայական բանակ ունեն, մեկը մյուսից փայլուն: «Նկարիչները նաև շատ հումորով են, ժամանակին «Մի անգամ» խորագրով երգիծական նյութեր էինք տպագրում հանդեսում: Այս տարվանից դա վերականգնելու ենք: Ցուցահանդեսների առումով էլ դաշտը շատ ակտիվ է: Խորհրդային տարիներին միությունը տարեկան 30 ցուցահանդես էր ունենում, այսօր այդ թիվը հասնում է 50-60-ի: Բայց հեռուստաընկերությունները կողմնակալ վերաբերմունք ունեն, ցուցահանդեսը լուսաբանում են, եթե բարձրաստիճան պաշտոնյա է ներկա լինում, կամ եթե նկարիչը անձնական կապեր ունի»:

Միությունն ունի 1000-ից ավելի անդամ, մոտ 200-ը դրսում են: Զրուցակցիս փոխանցմամբ` վերջին տարիներին շատ մեծ է միությանն անդամակցելու պահանջարկը:

2015-ի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միությունում բացվելու է ցուցահանդես, որին մասնակցելու են նկարիչներ` Հայաստանից և սփյուռքից: Ցուցադրվելու է ավելի քան 300 ստեղծագործություն, հավանաբար, զբաղեցնելով միության երեք ցուցասրահները: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի փոխանցմամբ` լավագույն աշխատանքները կցուցադրվեն Արցախում և ՀՀ մարզերում:

Ինչ վերաբերում է նկարիչների միության «Կերպարվեստ» հանդեսին, ապա այն, բնականաբար, պատշաճ ձևով կանդրադառնա այս դարակազմիկ երևույթին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ